26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խախտվել են Երասխի բնակիչների կյանքի, սեփականության, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և այլ իրավունքներ․ ՄԻՊ զեկույցը

Խախտվել են Երասխի բնակիչների կյանքի, սեփականության, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և այլ իրավունքներ․ ՄԻՊ զեկույցը

Հրապարակվել է Արարատի մարզի Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի
հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Պաշտպանի արտահերթ զեկույցը։

Փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում
իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների
խախտումները։

2023 թվականի հունիսի 13-14-ին ադրբեջանական մարտական դիրքերից
կրակահերթեր են արձակվել Երասխ բնակավայրի ուղղությամբ, հատկապես ինտենսիվ ու թիրախային
գնդակոծության է ենթարկվել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական
գործարանը: Կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել
Հնդկաստանի երկու քաղաքացի։

Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով խախտվել
են խաղաղ բնակչության կյանքի, հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիության, սեփականության,
կրթության, աշխատանքի, ձեռնարկատիրությամբ զբաղվելու և մի շարք այլ հիմնարար իրավունքները։