
OpenAI-ը և Amazon-ը 38 միլիարդ դոլարի գործարք են կնքել
OpenAI-ը և Amazon-ը 38 միլիարդ դոլարի համաձայնագիր են կնքել․ գրում է Euronews-ը։
Համաձայնագիրը ChatGPT-ի արտադրողին հնարավորություն կտա իր արհեստական բանականության համակարգերը գործարկել Amazon-ի ամերիկյան տվյալների կենտրոններում։
Գործարքի շրջանակում OpenAI-ը կկարողանա հզորացնել իր արհեստական բանականության գործիքները՝ օգտագործելով Nvidia ընկերության մասնագիտացված արհեստական բանականության «հարյուր հազարավոր» չիպեր՝ Amazon Web Services-ի միջոցով։
Գործարքի մասին հայտարարությունից հետո Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 4%-ով։
Համաձայնագիրը կնքվել է OpenAI-ի կողմից Microsoft-ի հետ իր գործընկերության փոփոխումից մեկ շաբաթ անց: Մինչ այդ, Microsoft-ն OpenAI-ի ամպային ծառայությունների միակ մատակարարն էր։


