
Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը
85 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ ծագումով հնդիկ գործարար և միլիարդատեր Գոպիչանդ Հինդուջան։ Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո․ գրում է РИА Новости-ն։
Նա հնդկական Hinduja Group կոնգլոմերատի ղեկավարն էր։ Արդյունաբերողը Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման ակտիվ կողմնակից էր՝ պարբերաբար կոչ անելով ներդրումներ կատարել աճող հնդկական շուկայում։
Նրա ղեկավարությամբ Hinduja Group-ը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Sunday Times-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ 35.3 միլիարդ ֆունտ ստեռլինգ կարողությամբ։


