25 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը կծավալվի նաև ՀՀ-ում․ պետնախարարը հայտնել է ակցիաների մասին

Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը կծավալվի նաև ՀՀ-ում․ պետնախարարը հայտնել է ակցիաների մասին

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան
իր էջում գրառում է արել՝ խոսելով այսօրվանից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկող
ակցիաների մասին։

Պետնախարարը նշել է, որ առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի
ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն
Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ։

«Հումանիտար աղետալի վիճակում գտնվող Արցախի ժողովուրդը ելել է
ոտքի ու դիմում է բոլոր հայերին՝ Սփյուռքում և Հայաստանում, այնինչ անգամ այս իրավիճակում
կան մարդիկ, որոնք, առաջնայինը թողած, ընկած են պատճառաբանությունների հետևից․ մեկն
ասում է՝ եթե ակցիան ուղղված չէ ռուսների դեմ, չեմ մասնակցում, մյուսը Արևմուտքին է
դեմ, երրորդը պահանջում է դեսպանատների փոխարեն ՀՀ կառավարության առաջ հավաքվել, մեկ
ուրիշը այլ պատվերներ ունի։ Որպես Արցախում ստեղծված օրհասական վիճակին ամենախորը տիրապետող
մարդ, խնդրում եմ վերջ տալ այդ պատճառաբանություններին, համախմբվել ու գործել, բոլոր
ուղղություններում էլ ասելիք ու անելիք կա։ Իսկ եթե անհրաժեշտ են սեփական անգործությունը
հիմնավորող պատճառաբանություններ, գոնե կողքից մի խանգարեք»,-գրել է պետնախարարը։