
Նվեր չեմ ուզում, սա խաղալիք է, ես իսկականն ունեմ․ Արթուր Պողոսյանը՝ նվեր ստացած ձեռնաշղթաների մասին
Ասացիք՝ 16.4 տոկոս կալանքի միջնորդությունը նվազեցրել եք։ Մեր երկրում դատապարտյալները ավելի քիչ են, քան կալանավորվածները։ Այսինքն՝ մարդկանց սկզբում կալանավորում եք, այնուհետև նրանք կա՛մ արդարացվում են, կա՛մ կալանքները փոխարինվում են․ դիմելով ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին՝ ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Վերջինս փորձեց Պողոսյանին խաղալիք ձեռնաշղթա նվիրել՝ ակնկալելով, որ կդնի սեղանին, և ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելիս կհիշի, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի՝ դա ամենաճիշտ որոշումը չէ։
Ի պատասխան՝ Արթուր Պողոսյանը նշեց․ «Ես նվեր չեմ ուզում, սա խաղալիք է, իսկականը ես արդեն ունեմ»։


