06 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լուվրի կողոպուտի գործով կասկածյալ է ճանաչվել հայտնի յութուբյան աստղը․ Daily Mail

Լուվրի կողոպուտի գործով կասկածյալ է ճանաչվել հայտնի յութուբյան աստղը․ Daily Mail

Լուվրի թանգարանի կողոպուտի գործով կասկածյալ է ճանաչվել բոդիբիլդեր և մոտոքրոսի լեգենդ Աբդուլայըգրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ 39-ամյա կասկածյալը հայտնի է դարձել 2000-ականներին՝ մոտոցիկլետային հնարքների մասին իր յութուբյան տեսանյութերի շնորհիվ։

Հաղորդվում է, որ Աբդուլայը, ինչպես նաև իր հանցակիցներից մեկը, հարցաքննության ժամանակ խոստովանել են ամենը։ Կասկածյալները նշել են, որ չեն գիտակցել, թե ուր են ներխուժել։ Նրանցից մեկը կարծել է, թե շենքը փակ է և դատարկ։

Հիշեցնենք, որ չորս մարդ յոթ րոպեում Լուվրից գողացել էին Նապոլեոնի և կայսրուհի Եվգենիայի հավաքածուից թանկարժեք զարդեր՝ ընդհանուր 88 մլն եվրո արժողության։

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2014 թվականին Լուվրի տեսահսկման համակարգն ունեցել է «LOUVRE» գաղտնաբառը։ Հայտնի չէ՝ այն հետագայում փոխվել է, թե ոչ։

Ռազմագերիներ