
Չեխ ուսանողուհին՝ «Միսս Երկիր 2025»-ի հաղթող
Մանիլայում անցկացված «Միսս Երկիր» մրցույթի 2025 թվականի հաղթողը Չեխիան ներկայացնող Նատալի Պուշկինովան է․ գրում է Euronews-ը։
21-ամյա Պուշկինովան մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ուսանողուհի է։
Նրանից բացի՝ մրցույթին մասնակցում էր աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 81 գեղեցկուհի։
Իր ելույթում Պուշկինովան ասել է, որ հույս ունի նպաստել գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման հարցում միասնության ամրապնդմանը։


