08 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սինգապուրում կիբեռխարդախներին կպատժեն մտրակի հարվածներով

Սինգապուրում կիբեռխարդախներին կպատժեն մտրակի հարվածներով

Սինգապուրի իշխանությունները նոր օրենք են ընդունել, որը թույլ է տալիս «մարմնական» պատիժ կիրառել կիբեռխարդախության համար․ գրում է տեղական The Straits Times թերթը։

Սինգապուրի խորհրդարանի ընդունած նոր օրենքով խստացվել են կիբեռխարդախության համար նախատեսված պատիժները։

«Խարդախները կստանան առնվազն վեց մտրակի հարված, դրանց թիվը կարող է հասցվել 24-ի՝ կախված հանցագործության ծանրությունից», – գրում է թերթը։

Ըստ տեղեկությունների՝ նմանատիպ պատժամիջոցների կենթարկվեն նաև հավաքագրողները, ինչպես նաև այսպես կոչված «փողի մուլերը», որոնք կտրամադրեն իրենց բանկային հաշիվները, SIM քարտերը կամ Singpass-ի մուտքային տվյալները (Սինգապուրի թվային նույնականացման համակարգը, որը թույլ է տալիս բնակիչներին մուտք գործել կառավարական ծառայություններ, ստորագրել փաստաթղթեր):

Սինգապուրի ներքին գործերի ավագ պետ​​նախարար Սիմ Աննը նշել է, որ կիբեռխարդախությունը Սինգապուրում ամենատարածված հանցագործության տեսակն է, որը կազմում է երկրում գրանցված բոլոր հանցագործությունների 60%-ը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ