15 Փտր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Tesla-ի բաժնետերերը քվեարկել են Մասկին մոտ 1 տրիլիոն դոլար վճարելու ծրագրի օգտին

Tesla-ի բաժնետերերը քվեարկել են Մասկին մոտ 1 տրիլիոն դոլար վճարելու ծրագրի օգտին

Tesla-ի բաժնետերերը հաստատել են ընկերության հիմնադիր Իլոն Մասկի համար ռեկորդային բոնուսային փաթեթը, որը կարող է հասնել գրեթե 1 տրիլիոն դոլարի: Աննախադեպ բոնուսը հաստատել են Tesla-ի բաժնետերերի 75 %-ը, որոնք քվեարկել են հինգշաբթի կայացած տարեկան ընդհանուր ժողովում․ գրում է BBC-ն։

Համաձայնագիրը պարտավորեցնում է Մասկին՝ մոլորակի ամենահարուստ մարդուն, զգալիորեն մեծացնել էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության շուկայական արժեքն առաջիկա տարիներին և հասնել այլ նվաճումների: Եթե նա հասնի դրան, կպարգևատրվի Tesla-ի հարյուր միլիոնավոր նոր բաժնետոմսերով:

Ինչպես նշում է CNN-ը, հնարավոր վճարումը կարող է Մասկին դարձնել պատմության մեջ առաջին տրիլիոնատերը: Հոկտեմբերի սկզբին գործարարն արդեն դարձել էր առաջին մարդը, որի կարողությունը հասել էր 500 միլիարդ դոլարի:

Tesla-ի շուկայական արժեքը ներկայում կազմում է մոտ 1,4 տրիլիոն դոլար. Մասկը պետք է առաջիկա 10 տարում այն հասցնի 8,5 տրիլիոն դոլարի:

«Այն, ինչ պատրաստվում ենք անել, պարզապես Tesla-ի ապագայի նոր գլուխ չէ, այլ միանգամայն նոր գիրք»,- ասել է Մասկը Տեխաս նահանգում կայացած հանդիպման ժամանակ: «Մյուս բաժնետերերի ժողովները ձանձրալի են, բայց մերը՝ պայթուցիկ։ Սա զարմանալի է»,- ասել է նա։

Հաստատված փաթեթը նպատակ ունի Մասկին պահել Tesla-ում առնվազն 7․5 տարի։ Սա նրան թույլ կտա իր բաժնեմասն ընկերությունում 12 %-ից հասցնել 25 %-ից ավելիի։

 

Ռազմագերիներ