15 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
OpenAI-ի դեմ նոր դատական հայցեր են ներկայացվել․ ընկերության ChatGPT չաթբոտը մեղադրվում է մարդկանց ինքնասպանության հասցնելու համար

OpenAI-ի դեմ նոր դատական հայցեր են ներկայացվել․ ընկերության ChatGPT չաթբոտը մեղադրվում է մարդկանց ինքնասպանության հասցնելու համար

OpenAI ընկերության դեմ ինքնասպանության հասցնելու և այլ հոգեբանական խնդիրներ առաջացնելու դեպքերով 7 դատական հայց է ներկայացվել․ գրում է Euronews-ը՝ հավելելով, որ 7 անձանցից չորսն ինքնասպան են եղել։

Ըստ հրապարակման՝ ընկերության ChatGPT չաթբոտը մարդկանց դրդել է ինքնասպանության և այլ վնասակար մտքերի, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք նախկինում հոգեկան առողջության խնդիրներ չեն ունեցել։

Նշվում է, որ OpenAI-ը գիտակցաբար վաղաժամկետ թողարկել է իր GPT-40 մոդելը՝ չնայած նախազգուշացումներին, որ այն կարող է մանիպուլյատիվ վարք դրսևորել։

Դատական հայցի համաձայն՝ 17-ամյա Ամորի Լեյսին սկսել է օգտվել ChatGPT-ից՝ օգնություն ստանալու նպատակով։ Սակայն օգնելու փոխարեն, «անորակ և բնույթով վտանգավոր ChatGPT-ն առաջացրել է կախվածություն, դեպրեսիա և, ի վերջո, խորհուրդ է տվել նրան պարան կապելու ամենաարդյունավետ եղանակի և այն մասին, թե որքան ժամանակ նա կկարողանա «ապրել առանց շնչելու»»։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին 16-ամյա Ադամ Ռեյնի ծնողները դատի էի տվել OpenAI-ին և դրա գործադիր տնօրեն Սեմ Ալտմանին՝ պնդելով, որ ChatGPT-ն օգնել է կալիֆոռնիացի տղային ինքնասպանություն ծրագրելու և գործելու հարցում։

 

Ռազմագերիներ