24 Դեկ
2024
-0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մեղրամսի ավարտը մոտենում է․ Աբրահամ Գասպարյան

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մեղրամսի ավարտը մոտենում է․ Աբրահամ Գասպարյան

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը վաղուց կորցրել է ամեն ինչ․
  «Երկրի հյուրասրահը» հաղորդման ժամանակ ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի
տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը:

Գասպարյանի խոսքով՝ Փաշինյանին իշխանության ղեկին պահում է
2020 թվականի  նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարությունը։

«Թուրքական քաղաքական,  ռազմական, ռազմատնտեսական և ռազմավարական
անմիջական միջամտությունը թույլ տվեց Հայաստանի գործող իշխանությունը  2020 թվականին՝
դեռ 44-օրյա  պատերազմից առաջ, երբ թուրք հրահանգիչները՝ գնալով ադրբեջանական
բանակ, օգտվելով օդատիեզերական համակարգերից, հասկացան, թե որն է Հայաստանի և Արցախի
խոցելի կետերը: Թուրքիայի անմիջական մասնակցությունը այս պրոցեսին, լիարժեք հնարավորություն
տվեց Ադրբեջանին ավելի հոխորտալու և դիվանագիտորեն ոչ պատշաճ պահվածքով հանդես գալու»,-
ասաց Աբրահամ Գասպարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ տարածաշրջանում անգլոսաքսոնական քաղաքական և
ռազմավարական նպատակների իրականացման նպատակը մեկն է՝ հակադրվել Մոսկվայից մինչև Թեհրան
ձևավորվող հնարավոր ռազմավարական դաշինքին, որն ունի տարբեր դրսևորումներ և տարածաշրջանում
հեգեմոնիկ ազդեցությունները չկորցնելու խնդիր:

Անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններին՝ Գասպարյանն
ընդգծեց Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունը.  «Թուրքիան ճիշտ
պահին կարողանում է շահեկան դիրքում հայտնվել և խուսանավելով ճիշտ կողմնորոշվել այնպես,
ինչպես 100 տարի առաջ մենք ականատես եղանք Քեմալ-Լենին գործակցությանը: Ռուսաստան-Թուրքիա
հարաբերությունների «մեղրամսի» ավարտը մոտենում է, որովհետև այս տարածաշրջանում միջազգային
դերակատարներն արդեն երկընտրանք են դրել։ Նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում
«և» -երի քաղաքականություն չկա, կա՛մ սա է, կա՛մ դա, և այդ երկընտրանքի առաջ է կանգնած
Նիկոլ Փաշինյանը՝ իր ղեկավարած խունտանով: Նա կա՛մ պիտի համակերպվի թուրք-ադրբեջանական
տանդեմի՝ Արևմուտքից թելադրվող քաղաքական կուրսի հետ և Հայաստան մտցնի ռազմավարական
այն հետագծի մեջ, որը մեզ բերելու է միայն ավեր և կործանում, կա՛մ պիտի կարողանա կողմնորոշվել
Ռուսաստանի և Իրանի հետ ճիշտ  ուղղահայաց դիվանագիտական վեկտորով  շարունակելու
հարցում»,- նշեց Գասպարյանը։

Իշխանությունների պնդմանը, թե սա ոչ թե վեկտորի ընտրություն է,
այլ անվտանգային երաշխիքների ընտրություն, և հաjտարարություններին՝ ով մեզ անվտանգային
երաշխիքներ տվեց, մենք նրան էլ կընտրենք, Աբրահամ Գասպարյանն արձագանքեց.

«Ես Փաշինյանին կնմանեցնեի ամենահին մասնագիտություն ունեցող կանանց՝
ով ավելի շատ կտա: Այս մարդը հանդես է գալիս Հայաստանի և հայ ժողովրդի անունից և ասում,
որ մենք ռեսուրսներ չունենք անվտանգության, ինչը ոտքից գլուխ սխալ է, մենք ունենք ռեսուրսներ
և եթե չունենայինք ես ձեզ հավատացնում եմ՝ նույնիսկ պատերազմից հետո, այս հյուծված 
վիճակում, Ադրբեջանը ընդամենը 10 րոպեում ոտնատակ կաներ ամբողջ Հայաստանը: Ցանկացած
երկիր, որն ուզում է ապահովել իր անվտանգությունը՝ տնտեսությունից մինչև ռազմական բաղադրիչ,
մինչև անվտանգային տեսլական, ինքը պիտի կարողանա ապահովել։ Ասել եմ ու կասեմ, որ Նիկոլ
Փաշինյան կոչվող անձնավորությանը Հայաստանում իշխանության ղեկին պատերազմից հետո միակ
պահողը եղել է և շարունակում է մնալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,- ասաց
Աբրահամ Գասպարյանը։