21 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օդի որակի մասին կիսագրագետ մտքեր պիտի քիչ հնչեն, սա տասնամյակների խնդիր է, եթե ոչ ավելի․ Տիգրան Ավինյան

Օդի որակի մասին կիսագրագետ մտքեր պիտի քիչ հնչեն, սա տասնամյակների խնդիր է, եթե ոչ ավելի․ Տիգրան Ավինյան

Օդի որակի մասին կիսագրագետ մտքեր պիտի քիչ հնչեն, սա տասնամյակների խնդիր է, եթե ոչ ավելի. Երևանի քաղաքապետարանի նիստում այսօր ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես՝ ավագանու որոշմամբ պարտադրված սարքերի (օդի որակի մշտադիտարկման – Խմբ․) տեղադրումը մեզ էական տվյալներ է տվել հասկանալու այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում։ Բայց նաև շատ կարևոր է հասկանալ, թե այդ փոփոխությունների ո՞ր հատվածն է մարդածին, այսինքն՝ մեր հետագա քայլերը պետք է նպաստեն այս տեղեկատվության հարստացմանը և ըստ այդմ՝ նաև մեր քաղաքականության մշակմանը՝ ստացված ինֆորմացիայից ելնելով»,- ասաց նա։

Ըստ նրա՝ այսօր օդի որակի հետ կապված տարատեսակ կարծիքներ են հնչում, հիմնականում՝ ոչ մասնագիտական։

«Կարծում եմ, շատ կարևոր է, որ մենք պարտադիր մեր հավաքագրած ինֆորմացիայով կիսվենք մարդկանց հետ, որ, կներեք, այդ կիսագրագետ մտքերը քիչ հնչեն, որովհետև այդ կիսագրագետ մտքերը մարդկանց մոտ ստեղծում են որոշակի տպավորություններ։ Մենք պետք է կիսվենք մարդկանց հետ, որպեսզի բոլորը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում Երևան քաղաքում օդի որակի հետ: Սա այսօրվա խնդիր չէ միայն, երեկվա չէ, սա տասնամյակներով մեզ հետ եղել է, և սրա մանրամասները հասկանալը շատ կարևոր է, որպեսզի մենք մեր քաղաքականությունը կարողանանք մշակել ըստ այդմ»,- հավելեց Ավինյանը:

 

Ռազմագերիներ