21 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մոտ ապագայում» բացմանն ընդառաջ Իգդիրի նահանգապետն այցելել է հայ-թուրքական սահման

«Մոտ ապագայում» բացմանն ընդառաջ Իգդիրի նահանգապետն այցելել է հայ-թուրքական սահման

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունների շրջանակու երրորդ երկրների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու քննարկումներին զուգահեռ՝ Իգդիրի նահանգապետն այցելել է 1993 թվականից ի վեր փակված Ալիջան սահմանային անցակետ։

Նա տեղում ուսումնասիրել է սահմանին մաքսատան շինություններն ու անցակետերը։

Նահանգապետին ուղեկցել են նաև այլ պաշտոնյաներ։ Թուրքական պատվիրակությունը տեղում ստուգել է սահմանային անցակետում իրականացվող վերանորոգման և նախապատրաստական աշխատանքները։ Այցն իրականացվել է որպես «մոտ ապագայում» անցակետի շահագործման մեկնարկի ծրագրի մի մաս։

Հիշեցնենք, որ Թուրքիան 1993 թվականին փակել էր Ալիջանի (Իգդիր) և Աքյաքայի (Կարս) սահմանային անցակետերը և սառեցրել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ։

Արցախյան վերջին պատերազմից հետո մեկնարկած կարգավորման գործընթացում, որը իրականացվում է հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի միջոցով, կողմերը համաձայնության էին եկել, որ սահմանը սկզբնական փուլում կբացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։

33 տարի փակված Ալիջան սահմանային անցակետը վերջին անգամ բացառիկ կարգով օգտագործվել էր 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո՝ Հայաստանից ուղարկված հումանիտար օգնության բեռնատարների անցման համար։ 2023 թվականին Ալիջանի անցակետի հայկական կողմում գտնվող Մարգարայի սահմանային անցակետը Հայաստանի կողմից վերանորոգվել էր։

 

Ռազմագերիներ