
«Մայր Հայաստանը» ակցիա է անում քաղաքապետարանի դիմաց․ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում տեղական տուրքերի
և վճարների մասին փոփոխությունների նախագիծն է, որով նախատեսվում է ավտոկայանատեղիների
տարեկան վճարը գործող 12 հազար դրամի փոխարեն դարձնել 160 հազար։
Երևանի քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, մինչ ավագանու
նիստի մեկնարկը, ակցիա է իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ ընդդեմ թանկացման նախագծի: