27 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
4.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը հստակ որոշել է փոխել արտաքին քաղաքականությունն ու հեռավորություն պահել Մոսկվայից․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

Հայաստանը հստակ որոշել է փոխել արտաքին քաղաքականությունն ու հեռավորություն պահել Մոսկվայից․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն շատ լավատես է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի ստորագրած համատեղ
հռչակագրի վերաբերյալ։ Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասում
եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Կարծում եմ՝ Հայաստանը շատ հստակ որոշել է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝
Մոսկվայից որոշակի հեռավորություն վերցնելու համար։ Դա մենք խրախուսել ենք: Հայերն
ազատ են իրենց որոշումների մեջ և նրանք որոշել են ու արդեն սկսել են մերձենալ մեզ։
Նրանք խնդրել են ավելի շատ համագործակցել, ավելի շատ քաղաքական երկխոսություն 
ունենալ, խնդրել ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն և տեսանելիություն մեզ հետ ունեցած
հարաբերություններում: Մենք խրախուսում ենք այն ամենը, ինչ կորոշեն մեր գործընկերները, 
և ինչը, մեր կարծիքով, լավ է տարածաշրջանի կայունության համար: Դա մեզ համար շատ կարևոր
է»,-ասել է Կոլոմինան։