20 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող  օգնությունը դադարի, դա կհանգեցնի հսկայական կորուստների․ The Independent

Եթե ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարի, դա կհանգեցնի հսկայական կորուստների․ The Independent

Ուկրաինայում տագնապի զգացողությունը խորանում է զենքի մատակարարումների
նվազման հետ կապված․ այս մասին գրել է Independent-ը։

«Ուկրաինացի զինվորականներն անհանգստանում են, որ ռուսական ԶՈւ-ն
կարող է ճեղքել իրենց պաշտպանական գիծը և ապահովել Ռուսաստանի հաղթանակը մի քանի օրվա
ընթացքում, եթե ԱՄՆ-ն չպարտավորվի ավելացնել օգնությունը։ Իրավիճակը շատ ծանր է, բայց
տղաները դիմանում են»,- The Independent-ի հարցազրույցում նշել է Ավդեևկայի ռազմական
վարչության ղեկավար Վիտալի Բարաբաշը։

Նրա խոսքով՝ քանի որ ԱՄՆ Կոնգրեսը չկարողացավ համաձայնեցնել անգամ
Ուկրաինայի օգնության նվազագույն փաթեթը, ուկրաինացի հրամանատարները մռայլ նախազգուշացումներ
են անում երկրին սպասվող ապագայի մասին և եթե  ԱՄՆ-ի կողմից  օգնությունը դադարի, դա կհանգեցնի հսկայական կորուստների
ինչպես զորակազմի, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։

«Պաշտպանության գիծը կարող
է փոխվել, և դա կհանգեցնի խելահեղ կորուստների, ինչպես եղավ պատերազմի սկզբում»,- նշել
է նա և հավելել, որ մարտերն Ավդեևկայում շատ թեժ են, Ուկրաինային շտապ անհրաժեշտ են
զինամթերքներ, եթե նա ցանկանում է պահել քաղաքը։

«Հակառակորդը հարձակվում է մոտ 16 ուղղություններից Ավդեևկայի պաշտպանության
գծի երկայնքով։ Նրանց գրոհների համար ամենակարեւորը Ավդեեւկայի կոքսի-քիմիկատների գործարանն
ու Ստեպյան ուղղություններն են։ Ինչպես նաեւ Պերվոմայսկ, Օպիտնոյե, Վոդյանոյե գյուղերի
ուղղությունը, որտեղ ցանկանում են բարձրացնել իրենց դրոշը»,- ասել է Բարաբաշը։