27 Նոյ
2024
4.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աննախադեպ դատավճիռ է, Հայաստանում դեռևս ոչ մեկին նման պատիժ չէր տրվել․ Ավետիք Չալաբյան

Աննախադեպ դատավճիռ է, Հայաստանում դեռևս ոչ մեկին նման պատիժ չէր տրվել․ Ավետիք Չալաբյան

Իմ դեմ քրեական գործի նպատակը ի սկզբանե եղել է վարկաբեկելն ու
իմ քաղաքական գործունեությունը սահմանափակելը, և օրենքն ու իրավունքը զոհաբերվել են
նպատակին․ հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության
համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Այն հարուցվել է օրենքի խախտումով, փաստացի մի մերձիշխանական կիսալեգալ
կայքի միջոցով կազմակերպված մատնության միջոցով: Այդ հիմքով ընդհանրապես քրական գործ
չպետք է հարուցվեր:

Այդ գործը հարուցվել է մի հոդվածով, որը պետք է վերացվեր 2022-ի
հուլիսի 1-ին ուժի մեջ մտնող քրեական նոր օրենսգրքով: Սակայն այդ վերացումից տառացիորեն
մի քանի օր առաջ ՔՊ իշխող մեծամասնությունը ԱԺ-ում արագացված եղած քրեական օրենսգրքի
236-րդ հոդվածին ապօրինի կարկատան է կատարել, մի նախադասություն է ավելացրել, որով
այս արարքը նորից քրեականացվել է: Ընդ որում՝ նախատեսվել է ավելի խիստ պատիժ: Զարգացած
որեւէ երկրում այսպիսի արարքը ընդհանրապես քրեականացված չէ»,-ասել է Չալաբյանը:

Նա նշել է, որ դատարանում իր մեղքն այդպես էլ չի ապացուցվել, իսկ
դատարանն ի սկզբանե քաղաքական պատվեր էր կատարում։

«Այդ դատավճիռը Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունի: Այսպիսի
դատավճիռ, այսպիսի պատիժ դեռ ոչ մեկին չի տրվել: Երեւի մեր խաչն է, որ պետք է այսպիսի
դատավճիռ կրենք: Մենք ամեն ինչ կանենք, որ այս դատավճիռն ուժի մեջ չմտնի»,- ընդգծեց
նա:

Հիշեցնենք, որ  Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի որոշմամբ
Ավետիք Չալաբյանին արգելվել է կազմակերպել և մասնակցել հավաքների և այլ հանրային միջոցառումների,
ինչպես նաև փոխել բնակության վայրը առանց պատժի նկատմամբ հսկողություն իրականացնող
մարմնի տեղեկության։