Պուտինն աջակցություն է հայտնել Պաղեստինի նախագահին և նրան հրավիրել է Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության
և Պաղեստինի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու
Մահմուդ Աբբասը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի
ծառայությունը։ Նախագահները քննարկել են պաղեստինա-իսրայելական
հակամարտության աննախադեպ սրման հետ կապված հարցեր։
Պուտինը Աբբասին տեղեկացրել
է Գազայի հատվածում հակամարտության դեէսկալացիային նպաստելու նպատակով ռուսական կողմի
ձեռնարկած քայլերի մասին, նշվել է նաև, որ Ռուսաստանը կշարունակի Գազայի հատված ուղարկել
առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում՝ դեղորայք և բժշկական սարքավորումներ։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ «ՌԴ նախագահը աջակցություն է հայտնել Աբբասի գլխավորությամբ՝
պաղեստինյան ղեկավարության ջանքերին», ինչպես նաև վերահաաստատել է Աբբասին ուղղված
իր հրավերը՝ իրեն հարմար ժամանակ այցելել Ռուսաստան։