Հայաստանի համար ոչ մի օգուտ չկա Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալուց․ ՌԴ դեսպան
Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանը չի կարող որևէ օգուտ քաղել
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի ստորագրումից և դրանով իսկ հայտնվելով
Նիդեռլանդներում գործող ՄՔԴ իրավասության ներքո. ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում
ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսական դիրքորոշումը, ինչպես նախկինում, այն է, որ Հայաստանի
միանալը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն առավելությունները, որոնց մասին
խոսում են այստեղ որոշ քաղաքական գործիչներ։ Այդ քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում
մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչպես մենք ասել ենք հայկական
կողմին, այս որոշումը չի նպաստում ռուս-հայկական համագործակցության ամրապնդմանը»,-
նշել է նա։