
ԱՄՆ-ը մտահոգ է Սպահանի ուրանի ճակատագրով․ Իրանը կարող է հասանելիություն ունենալ
Ըստ ամերիկյան հետախուզական ծառայության՝ Իրանը, (կամ, գուցե, մեկ այլ խումբ-միավորում), կարող է վերականգնել հասանելիությունը Սպահանում թաղված բարձր հարստացված ուրանի պաշարի նկատմամբ, որ մնացել է Ամերիկայի՝ նախորդ անգամվա հարվածից հետո․ գրել է New York Times-ը։
«Հաշվի առնելով, որ ուրանի պաշարը թաղված է ավերակների տակ, հետախուզությունը կարծում է, որ դրան հնարավոր է հասնել»,- նշել է պարբերականը։
Թերթը փոխանցել է, որ ԱՄՆ-ի նախորդ անգամվա հարվածից հետո ուրանի պաշարը գտնվում է հատուկ տարաներում՝ գազային ձևով, սակայն իրանական կողմը դրան կարող է հասնել՝ անգամ նեղլիկ ճանապարհ կամ անցք բացելով։
«ԱՄՆ հետախուզությունը նշել է, որ իրենք ուշադիր հետևում են Սպահանի միջուկային օբյեկտին և մշտական վերահսկողություն է իրականացնում տարածքի նկատմամբ»,- հավելել է պարբերականը։


