
Ալիևը լավ գիտի՝ Ադրբեջանում տասնյակ հազարավոր շիաներ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդը․ իրանագետ
Երեկ գիշեր և այսօր առավոտյան իրանական պաշտոնական ԶԼՄ-ները ևս տարածել են Իրանի ԶՈւ-ի «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի խոսնակի հայտարարությունը Բաքվի բռնապետական վարչախմբի վերաբերյալ․ Telegram-ի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իրանի հարևան երկիր՝ Ադրբեջանական Հանրապետությանը, որպես իսլամական պետության, հայտարարում ենք, որ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու նպատակով պետք է այդ երկրից դուրս բերել սիոնիստներին և վտանգի տակ չդնել սեփական ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը։
Հայտարարությունն ունի ակնհայտ զգուշացման բնույթ։ Չնայած «խրոխտ» հռետորաբանությանը՝ Բաքվի բռնապետը շատ լավ գիտի, որ իր երկրում առնվազն տասնյակ հազարավոր հավատացյալ շիաներ զոհված այաթոլլահ Խամենեիին համարում էին իրենց հոգևոր առաջնորդ, ինչի պատճառով էլ հայտարարության մեջ երկու անգամ շեշտվում է «իսլամական» բառը»,- նշել է նա։


