
Փակ և դժվարանցանելի․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Սիսիան-Կապան, Կապան-Երևան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կեչուտ-Գնդևազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։
Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդով բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


