21 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով մեկ օրում կալանավորվել է երկու անձ

Քրեական աստիճանակարգության կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով մեկ օրում կալանավորվել է երկու անձ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 20-ին Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևան քաղաքում հաշվառված 33-ամյա մի տղամարդու. տեղեկացնում է  ՆԳն ոստիկանությունը։

«Նա հունվարի 7-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանության մեկ այլ հաղորդագրությամբ՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը:

«Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ