
22 երկիր Իրանին հորդորել է բացել Հորմուզի նեղուցը
22 երկրի ղեկավար այսօր՝ մարտի 21-ին, համատեղ հայտարարություն է տարածել ու դատապարտել Հորմուզի նեղուցը փակելու Իրանի որոշումը․ գրել է Times of India-ն։
«Մեծ Բրիտաիան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄԷ-ն և այլ երկրներ Թեհրանին կոչ են արել ապահովել միջազգային նավարկության ազատ անցումը ու ջրանցքի վերաբացումը։ Պետության առաջնորդները վստահեցրել են, որ պատրաստ են աշխատել միասնական ուժերով՝ նավարկության անվտանգությունն ու էներգետիկ շուկաների կայունությունը վերականգնելու համար»,- նշել է լրատվամիջոցը։


