
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Այսօր, վաղը՝ դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև հունվարի 1-3-ը հանրապետության տարածքում կլինի առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ առաջիկա օրերին չի փոխվի օդի ջերմաստիճանը։
Ամենաբարձր ջերմաստիճանն այսօր կգրանցվի Սյունիքի հովտային շրջաններում։ Առաջիկա գիշերը ամենացածր ջերմաստիճանը կլինի Շիրակի մարզում՝ այն կնվազի մինչև – 11-ի։
Երևանում առաջիկա օրերին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։