20 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոտայքի մարզի դպրոցներից մեկում ավագ դասարանի պատանիները ծեծել են միմյանց․ shamshyan.com

Կոտայքի մարզի դպրոցներից մեկում ավագ դասարանի պատանիները ծեծել են միմյանց․ shamshyan.com

Ապրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ գրում է shamshyan.com-ը։

«Այդ օրը Ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 09։45-ի սահմաններում նախ դպրոցի բակում, այնուհետև կողային հատվածում նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ն և 16-ամյա Կ․ Հ․-ն  անհիմն պատճառաբանությամբ վիճաբանել են 17-ամյա Տ․ Մ․-ի հետ, որի ժամանակ Ա. և Կ. Հ․-երը հարվածներ են հասցրել Տ.Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Տ.Մ․-ն, Ա. և Կ. Հ․-երը ծնողների հետ միասին ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին»,- նշում  է լրատվամիջոցը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026