20 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԹՍ-ով փորձել են հեռախոս մտցնել քրեակատարողական հիմնարկ

ԱԹՍ-ով փորձել են հեռախոս մտցնել քրեակատարողական հիմնարկ

Ապրիլի 18-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն), որն ինչ-որ իր է նետել տեղամասերի միջև գտնվող արգելագոտում․ տեղեկացնում են ՔԿԾ-ից:

«Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա էր 2 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026