Չենք ցանկանում Իսրայելի կառավարության կողմից տեսնել լարվածությունը սրող քայլեր․ Միլլերը՝ Երուսաղեմի հայկական թաղամասի մասին
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի խրախուսում Իսրայելի կառավարության քայլերը, որոնք կարող են սրել լարվածությունը Երուսաղեմի հայկական թաղամասում․ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի մասին հարցին։
«Ինչպես մի քանի անգամ ասել ենք, մենք չենք ցանկանում տեսնել Իսրայելի կառավարության կողմից այնպիսի քայլեր, որոնք կսրեն լարվածությունը», – ասել է Միլլերը՝ հրաժարվելով ավելին ասել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածք և հարձակվել հայ համայնքի ներկայացուցիչների ու եկեղեցականների վրա։