
ԱՄՆ-ն ու Իրանը ցանկանում են, որ պատերազմն ավարտվի և Հորմուզի նեղուցը բացվի․ Հաքան Ֆիդան
ԱՄՆ-Իրան բանակցություններն ունեն ինչպես բարդ, այնպես էլ դրական կողմեր։ Երկու կողմն էլ ցանկանում է, որ պատերազմն ավարտվի և Հորմուզի նեղուցը բացվի․ Դոհայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ գլխավոր հարցն այն է, թե ինչպես դա գրավոր արտահայտել։
«Ներկայում հաղորդագրությունների փոխանակման բնույթը մոտավորապես այդպիսին է։ Հուսով ենք՝ նրանք արդյունքի կհասնեն, մենք նույնիսկ չենք ուզում այլ կերպ մտածել», – նշել է նա։
Ֆիդանն ընդգծել է, որ պատերազմն աշխարհին ավերածություններ է բերում, իսկ Հորմուզի նեղուցը պետք է բացվի։


