
303 անձ՝ նույն հասցեում, քվեաթերթիկը դուրս բերելու պահանջ․ Մելոյանը ներկայացրել է գրանցված խախտումները
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ նախընտրական փուլում խախտումների մասին մի քանի ահազանգ են ստանում քաղաքացիներից։
«Առաջին․ քաղաքացիներին ստիպում են տեսանկարահանել, լուսանկարել իրենց ուժին տրվող քվեաթերթիկը։
Երկրորդ՝ մարդկանց ստիպում են 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել ընտրատեղամասից՝ ապացուցելու, որ մեր ուժին չեն քվեարկել։
Երրորդ՝ մարզաբնակ քաղաքացիներին վախեցնում են, թե գաղտնի տեսախցիկ է լինելու, որոնցով նայելու են, թե ում եք ընտրում»,-ասել է Մելոյանը։
Նա նաև նշել է, որ բացահայտել են հասցեներ, որոնցից մեկի վրա, օրինակ, 303 անձ է գրանցվել, իսկ 100-ից ավելի գրանցված անձանց իրողությունը մտահոգության տեղիք է տալիս։


