31 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենիքի ճակատագիրը որոշվում է ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում, այլ Երևանում, և այն յուրաքանչյուրի ձեռքում է․ Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի ճակատագիրը որոշվում է ոչ թե Մոսկվայում կամ Բրյուսելում, այլ Երևանում, և այն յուրաքանչյուրի ձեռքում է․ Իշխան Սաղաթելյան

Ուզում եմ շնորհակալություն հայտնել այստեղ հավաքված յուրաքանչյուրին՝ այս օրերին մեզ աջակցելու, մեր կողքին կանգնելու, մեզ ուժ տալու համար․ «Ազատության» հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, խորհրդարանի համանուն խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, դիմելով հավաքվածներին, ասաց, որ յուրաքանչյուրի անձնազոհ պայքարն իրենց իշխանության բերելու համար չէ։

«Դուք ձեր պայքարով, ձեր հայրնենիքի, ձեր պետության և ինքնության կողքին եք, և կեցցե՛ք դուք։ Այս տեսակը չի՛ պարտվելու։

Սիրելի՛ հայրենակիցներ, ընդամենը մեկ շաբաթ հետո հայ մարդը որոշելու է մեր ճակատագիրը։ Իսկ հայ մարդու ճակատագիրը չի՛ որոշվում ո՛չ Բրյուսելում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ մեկ այլ մայրաքաղաքում։ Հայ մարդու ճակատագիրը ձեզանից յուրաքանչյուրի ձեռքում է ու որոշվում է Երևանում ու Հայաստանում, և մենք տեր ենք մեր ճակատագրին» ,- շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026