
Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Փաշինյանին, հեշտ վռնդելու համար կա մեկ նախապայման․ Աննա Գրիգորյան
Մենք տեսել ենք՝ ինչպես են անամոթաբար ջարդում Մայր Աթոռի դռներն ու կալանավորում հոգևորականների, հետևաբար հունիսի 7-ը նաև եկեղեցին պաշտպանելու օր է լինելու․ «Ազատության» հրապարակում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, խորհրդարանի համանուն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Այն բոլոր չարիքները, որ իշխանությունը արել է պետության և բոլորիս նմակտմամբ, անհետևանք չի լինելու, դրա համար պատասխան են տալու։
Մինչև հարթակ բարձրանալը զոհված զինծառայողներից մեկի մայրը մոտեցավ ինձ ու ասաց (մենք բոլորս խոնարհվում ենք զոհվածների ծողների առջև)՝ Արցախը վերադարձնել չենք կարող, բայց բոլոր այն մարդիկ, որ բերել են այս ավերածությունները, պետք է պատասխան տան։ Եվ, այո, մեր թիմն այն թիմն է, որ հստակորեն ասում է՝ պատասխա՛ն են տալու»,- նշեց Գրիգորյանը։
Դիմելով հավաքվածներին՝ պատգամավորը նշեց, որ հաղթանակի իշխանության նախապայման է բարձր մասնակցությունը։
«Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ավելի հեշտ կվռդնենք Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին»,- շեշտեց թեկնածուն։


