07 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը․ Ալիև

Ադրբեջանը վարում է «վճռական քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ու պահպանմանը»․  նշվում է Իլհամ Ալիևի՝ «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության մեջ. Խաղաղության կառուցում Հարավային Կովկասում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում։

«Անցյալ տարի Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ամբողջությամբ փոխեցին Հարավային Կովկասում իրավիճակը։ Այս համատեքստում իրականացվող «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական մասը նրա Նախիջևանի շրջանի հետ և կդառնա նաև Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը», – ասվում է ուղերձում։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026