18 Հնս
2026
32° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մակրոնը Վերսալի պալատում հյուրընկալել է «գեղեցիկ վայրերի սիրահար» Թրամփին

Մակրոնը Վերսալի պալատում հյուրընկալել է «գեղեցիկ վայրերի սիրահար» Թրամփին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա կինը՝ Բրիջիտ Մակրոնը, Վերսալի պալատում հյուրընկալել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․ գրում է Reuters գործակալությունը։ 

Մակրոնն ու Ֆրանսիայի առաջին տիկինը դիմավորել են Թրամփին Լուի XIV-ի՝ «Արև արքայի» շքեղ նստավայրի աստիճանների մոտ, որից հետո նրանք միասին լուսանկարվել են։

«Գեղեցիկ է», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահն ավելի վաղ ասել էր, որ ընդունել է Մակրոնի՝ Վերսալի պալատում ընթրելու հրավերը, քանի որ ինքը «գեղեցիկ վայրերի սիրահար է»։

«Վերսալը պարզապես ոսկե թիթեղ չէ․ Վերսալն իրական արժեք է», – երեքշաբթի Ֆրանսիայում անցկացված G7 գագաթնաժողովի ժամանակ ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ վերջին տարիներին եղել են լարված՝ տարբեր հարցերի պատճառով՝ սկսած մաքսատուրքերից մինչև Իրանի դեմ պատերազմն ու ուկրաինական հակամարտությունը։ Սակայն երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ G7 գագաթնաժողովը լավ է անցել։

Մակրոնը Վերսալի պալատում հյուրընկալել է «գեղեցիկ վայրերի սիրահար» Թրամփին

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026