
Աշխարհը գլոբալ պատերազմից միայն միջուկային զենքն է պաշտպանում․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ միայն միջուկային զենքն աշխարհը կպաշտպանի գլոբալ պատերազմներից։
«Համաշխարհային անվտանգությունը մեր օրերում էրոզիայի է ենթարկված։ Ըստ էության՝ աշխարհում այլևս ոչինչ չի մնացել՝ բացի միջուկային զենքով զսպելուց, և դա միակ բանն է, ինչը պաշտպանում է աշխարհը գլոբալ պատերազմից», – ասել է Պեսկովը «Պրիմակովյան ընթերցումներ» XII միջազգային փորձագիտական ֆորումի ժամանակ։


