
Վենեսուելայում հզոր երկրաշարժեր են գրանցվել․ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել
Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել․ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։
Մայրաքաղաքում փլուզվել են մի քանի բնակելի և կոմերցիոն շենքեր, բազմահարկեր։ Փրկարարները փլատակներից դուրս են բերում տուժածներին։
Պատկան մարմինները դեռևս չեն հրապարակել զոհերի և տուժածների մասին տեղեկություններ։
Կարակասի «Մայկետիա» միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է՝ ենթակառուցվածքների լուրջ վնասման, տերմինալի տանիքի մասնակի փլուզման և հոսանքազրկման պատճառով։


