30 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
2028-ից բոլոր քաղաքացիները կներգրավվեն առողջապահության ապահովագրության համակարգում․ Ավանեսյան

2028-ից բոլոր քաղաքացիները կներգրավվեն առողջապահության ապահովագրության համակարգում․ Ավանեսյան

Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն առողջության ապահովագրության 100 % սուբսիդավորման համակարգի․ այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, թե որ խմբի քաղաքացիները կներառվեն ցանկում։

«2027 թվականի հունվարի 1-ից մեզ միանալու են նոր խմբեր։ Դրանք են քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսի ծառայություններում աշխատող վարորդները, ինչպես նաև՝ անկախ աշխատավարձի չափից բոլոր գրանցված աշխատողները։ Բացի այդ, առաջիկա բյուջետային քննարկումների ժամանակ մենք ունենք ևս մի քանի խմբեր, որոնց մասով պետք է քննարկում իրականացնենք՝ արդյոք 2027 թվականի հունվարի 1-ից նրանք ևս կմտնեն պետության կողմից 100% սուբսիդավորվող քաղաքացիների շարքին»,– ասել է Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 2028 թվականի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները ներառված կլինեն առողջապահական ապահովագրության համակարգում։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026