30 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գնացե՛ք գրողի ծոցը․ Սերժ Թանկյանը քննադատել է Իսրայելի կառավարությանն իր քաղաքական նպատակներից ելնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Գնացե՛ք գրողի ծոցը․ Սերժ Թանկյանը քննադատել է Իսրայելի կառավարությանն իր քաղաքական նպատակներից ելնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

Իսրայելի կառավարությունը, հաշվի առնելով Թուրքիայի հետ իր հարաբերությունները, հետախուզական համագործակցությունը և այլն, տարիներ շարունակ օգտագործում էր Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն (AIPAC)` լոբբինգի միջոցով թույլ չտալու, որ Կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ այս մասին տեսաուղերձով ասել է Սերժ Թանկյանը։

«Այսօր Նեթանյահուի կառավարությունը որոշեց ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը՝ այն ցեղասպանությունը, որը Հիտլերին թույլ տվեց մտածել, որ կարող էր անել այն, ինչ արեց հրեաների նկատմամբ 1930-40-ականներին։

Այն փաստը, որ այժմ Գազայում և Լիբանանում ցեղասպանություն իրականացնող կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը, ամենավատ բանն է, որ նրանք կարող էին անել հայերի նկատմամբ․ օգտագործել մեր պատմությունը, մեր ցեղասպանությունը և մեր ցավն իրենց քաղաքական շահերի համար։ Գնացե՛ք գրողի ծոցը», – ասել է Թանկյանը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026