30 Հնս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանին հեռացնելու մեր պլանն ունենք․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Փաշինյանին հեռացնելու մեր պլանն ունենք․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցից կարևոր մտքեր ներկայացնում ենք ստորև․

  • «ՀԷՑ-ը գցել են ոտքերին, ցուցանիշները կատաստրոֆիկ են։ Ուրախ կլինեին, որ այդ քայլեր ձեռնարկած չլինեին։
  • Ընդդիմադիր ինչ-որ ուժերի առաջնորդների հետ հանդիպում ունեցել եմ, հիմա չեմ կարող ձեզ ասել՝ ում հետ: Մենք Փաշինյանին հեռացնելու մեր պլանն ունենք՝ մեր գաղտնի պլանը։
  • Քոչարյանն իր դաշինքով ընդդիմության առաջնորդ է, ես մեր դաշինքով ընդդիմության առաջնորդն եմ։ Մենք կիսելու ոչ մի բան չունենք։
  • Մանդատների հարցով դեռ որոշում չունենք, բայց դաշտ նետված նարատիվներին ու խորհուրդներին չենք նայելու․ ի վիճակի ենք մեր որոշումները կայացնել։
  • Ընտրողի «մեսիջն» այսիպիսին է՝ 40 տոկոսը դեռ էմոցիաների տակ են, ինչ-որ մարդիկ դեռ պրովոկացիաներ են անում, ցանկանում են՝ չվերցնենք մանդատները, 60 տոկոսը ուզում է՝ վերցնենք։
  • Մեր նպատակը Փաշինյանի հեռացումն է, բայց այսօրվա դրությամբ այս երկրում փողոցային մենակ Փաշինյանն է, դրա համար ենք դիմել ՍԴ։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026