
Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից․ Նեթանյահու
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեկնել են Հարավային Լիբանան և այցելել Իսրայելի ռազմական վերահսկողության տակ գտնվող սահմանային շրջաններ․ հայտնում են Իսրայելի վարչապետի աշխատակազմից։
Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից, քանի դեռ գտնում է, որ սպառնալիք կա «Հեզբոլլահ» կազմակերպության զինված խմբավորումներից:
«Քանի դեռ «Հեզբոլլահը» այստեղ է և սպառնում է մեզ, մենք կմնանք: Մեր ուղերձը հետևյալն է. եթե սպառնալիք եք տեսնում, գործեք», – ասել է Նեթանյահուն՝ դիմելով զինվորներին:


