01 Հուլ
2026
30° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ից հեռանալ չեմ պատրաստվում. Հայկ Սարգսյան

ՔՊ-ից հեռանալ չեմ պատրաստվում. Հայկ Սարգսյան

Պատգամավորական լիազորությունների ավարտից հետո Հայկ Սարգսյանը որոշ ժամանակ չի ցանկանում պետական պաշտոն զբաղեցնել և մտադիր է հանգստանալ։

Անդրադառնալով իշխանական թիմի հետ հարաբերություններին՝ նա ասել է, որ հիասթափված չէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և պետական պաշտոնից հրաժարվելու որոշումը դրա հետ կապ չունի։

Խոսելով ԱԺ նախագահի ընտրության մասին՝ Սարգսյանը նշել է, որ նորմալ է վերաբերվում կուսակցության վարչության որոշմանը, որի արդյունքում Ալեն Սիմոնյանը չի վերընտրվել այդ պաշտոնում։ Նա նաև հայտարարել է, որ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը դրական է վերաբերվում և հաջողություն է մաղթում նրան։

Ալեն Սիմոնյանի հետ հարաբերությունների վերաբերյալ պատգամավորը վստահեցրել է, որ լարվածություն չկա։ Նրա խոսքով՝ իրենք գործընկերներ են, միմյանց բարևում են, պարզապես միշտ չէ, որ շփվում են։

Լրագրողների հարցին՝ արդյոք ՔՊ-ից հեռացածների նկատմամբ կարող են քրեական գործեր հարուցվել, Սարգսյանը պատասխանել է, որ ինքը կուսակցությունից չի հեռացել և նման մտադրություն չունի։ Նա նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների հետ հարաբերությունները նորմալ են՝ ընդգծելով, որ որևէ մեկի հետ լարված հարաբերություններ չունի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026