
Վալյա Հովագիմյանը որոնվում է որպես անհետ կորած
ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Վալյա Հովագիմյանը։
Նա հուլիսի 12-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
«Վալյա Հովագիմյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 112»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։


