
ՌԴ-ում երիտասարդները եկեղեցու ֆոնին «шпагат» իջնելու համար հայտնվել են ոստիկանությունում
Կրասնոդարում ոստիկանությունը ձերբակալել է երկու երիտասարդի, որ սոցցանցերում հրապարակել են ազգային արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ։ Տեսանյութում երիտասարդները «шпагат» են իջնում Ալեքսանդր Նևսկի զինվորական տաճարի ֆոնին։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Այդ Կրասնոդարի երկրամասի ՆԳ գլխավոր վարչությունը։
Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալվածները Կրասնոդարի բնակիչներ են՝ 19 և 23 տարեկան։


