
Հաքերները կոտրել են Քենիայի նախագահի պաշտոնական կայքը և պահանջել 325 հազար դոլար
Հաքերները կոտրել են Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի պաշտոնական կայքը․հայտնել է Kenyans.co-ն։
Հաքերները կայքում տեղադրել են հաղորդագրություն՝ պահանջելով վճարել հինգ բիթքոյն (մոտ 325․150 միլիոն դոլար)։ Պայմանը չկատարելու դեպքում հանցագործները սպառնացել են պետության ղեկավարի մասին որոշակի տեղեկություններ բացահայտել։
Կայքի պաշտոնական բովանդակությունը փոխարինվել է պետության ղեկավարին ուղղված զրպարտչական հաղորդագրություններով։ Սա առաջին միջադեպը չէ, երբ Քենիայի կառավարության կայքերը կիբերհարձակման թիրախ են դառնում։
Անցյալ տարվա նոյեմբերին համակարգված հարձակման արդյունքում՝ վնասվել են նախարարություններին և պետական մարմիններին պատկանող մի քանի կայքեր, այդ թվում՝ առողջապահության, կրթության, աշխատանքի, շրջակա միջավայրի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ներքին գործերի և նահանգային պալատի կայքեր։
Հաքերները վնասել են կայքերը՝ պաշտոնական բովանդակությունը փոխարինելով չարտոնված հաղորդագրություններով և մի քանի կառավարական պորտալներ անհասանելի դարձնելով։
Խափանումը ազդել է հանրության շրջանում վստահելի հիմնական առցանց ծառայությունների վրա, մինչդեռ որոշ կայքեր ցուցադրել են ծայրահեղական կարգախոսներ և այլ չարտոնված բովանդակություն։
Այնուամենայնիվ, Պաշտպանության նախարարությունը և Ազգային գանձարանը այն հաստատությունների շարքում էին, որոնք, ըստ հաղորդումների, չեն տուժել կիբերհարձակումից։


