21 Հուլ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բլոգերը պարտվել է Կ․ Ջալավյանին (Քյոխ). զրպարտության մեղադրանքով ընդդեմ Ռ․ Բաղդասարյանի դատարանում էլի՛ գործեր կան

Բլոգերը պարտվել է Կ․ Ջալավյանին (Քյոխ). զրպարտության մեղադրանքով ընդդեմ Ռ․ Բաղդասարյանի դատարանում էլի՛ գործեր կան

Երևան քաղաքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը բավարարել է Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի՝ պարտավորեցնելով վերջինիս սոցցանցի իր էջերով հրապարակել հերքում․ հայտնում է Facebook-ի «Միջնաբերդ» էջը։

Ըստ հրապարակման՝ հերքումը պետք է լինի հետևյալ բովանդակությամբ․

«Ես՝ Ռոման Բաղդասարյանս, հրապարակային հայտարարում եմ, որ 2026 թվականի փետրվարի 5-ին «Facebook.com» սոցիալական կայքի էջերումս հրապարակած այն արտահայտությունները, թե «Կարեն Ջալավյանը (Քյոխը) գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղնիկներում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին», չեն համապատասխանում իրականությանը»:

Դատարանը որպես բարոյական վնասի փոխհատուցում` Ռոման Բաղդասարյանին նաև պարտավորեցրել է Կարեն Ջալավյանին վճարել 100.000 դրամ»։

Նշենք, որ բլոգեր Բաղդասարյանի դեմ հերքման և զրպարտության պահանջով առանձին 3 հայց է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ռոման Բաղդասարյանին դատի են տվել նաև ատելություն ու թշնամանք հրահրելու համար․ Facebook-ի մի գրառմամբ էլ, ըստ հայցի, վիրավորել և զրպարտել է արցախցիներին։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026