22 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
23° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զինվորի մահվան դեպքի նրբությունից ելնելով՝ ինձ հայտնի հանգամանքներից չեմ խոսի․ պատգամավոր

Զինվորի մահվան դեպքի նրբությունից ելնելով՝ ինձ հայտնի հանգամանքներից չեմ խոսի․ պատգամավոր

Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր․ գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Աշխատանքային գործունեությանս ընթացքում, ցավոք, մեծ թվով նման միջադեպերի եմ առնչվել, և յուրաքանչյուր զինծառայողի մահ ինձ խոր ցավ է պատճառել։

Նարեկը լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված տղա, ով վայելում էր ուսանողական շրջապատի և դասախոսական կազմի սերն ու հարգանքը։

Դեպքի նրբությունից և առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ուզում խոսել վարկածների կամ ինձ հայտնի հանգամանքների մասին։ Սակայն մեկ բան հստակ է. պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում կարգապահական խնդիրների, զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը, որպես ծանր հետևանք, հանգեցնում է նմանօրինակ միջադեպերի։

Պահանջը օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն է և, որպես դրա հետևանք, նմանօրինակ դեպքերի կանխումը։

Ցավակցություններս Նարեկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- նշել է նա։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026