
Թեհրանն անպատասխան չի թողնի Ուկրաինայի գործողությունները․ իրանցի պաշտոնյա
Կիևի գործողություններն անպատասխան չեն մնա․ Կասպից ծովում իրանական նավի վրա Կիևի հարձակումից հետո հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Սխալ հաշվարկ անողների ցանկը համալրվում է»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Իրանի արտգործնախարարն էլ ասել է, որ Ուկրաինան Իսրայելի հրահանգով է խոցել իրանական առևտրային նավը՝ նպատակ ունենալով Եվրոպային ներքաշել պատերազմի մեջ։


