27 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնը թարմացրել է Իրանի դեմ պատերազմում իր կորուստների մասին տվյալները

Պենտագոնը թարմացրել է Իրանի դեմ պատերազմում իր կորուստների մասին տվյալները

Պենտագոնը թարմացրել է իր ռազմական կորուստների մասին տվյալների բազան: Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված զինծառայողների թիվն ավելացել է 140-ով՝ գերազանցելով 600-ը հակամարտության սկզբից ի վեր. գրում է The Guardian-ը:

Պենտագոնի կորուստների վերլուծության համակարգը՝ DCAS-ը, ներդրել է «Արտասահմանյան գործողություններ» անվամբ նոր կատեգորիա՝ «հուլիսի 7-ից ի վեր զոհված և վիրավորված զինծառայողների համար»: Այս կատեգորիայի համաձայն՝ այդ ընթացքում զոհվել է 14 մարդ և վիրավորվել ավելի քան 400-ը: Ընդհանուր առմամբ` փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է 18 ամերիկացի զինծառայող և վիրավորվել 624-ը:

Թերթը նշում է, որ Թրամփի վարչակազմը փորձում է հուլիսի 6-ին վերսկսված ռազմական արշավն առանձնացնել «Էպիկական ցասում» գործողությունից: Սա պայմանավորված է «Պատերազմի լիազորությունների մասին» օրենքով, որը պահանջում է, որ նախագահը դադարեցնի ռազմական գործողությունները 60 օրվա ընթացքում:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026