
Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել պատերազմի և խաղաղության ժամանակը․ Իրանի ԱԳՆ
Իրանը ԱՄՆ-ին թույլ չի տա որոշել պատերազմի և խաղաղության ժամանակը․ հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նա նշել է, որ Իրանի հիմնական չափանիշներն են ազգային շահերը և ազգային անվտանգությունը։
«Անհասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ն կարծում, որ վերահսկում է պատերազմը։ Նրանք կարծում էին, որ կարող են արագ ջախջախել Իրանին, բայց դա տեղի չունեցավ։ Նրանք պետք է պատասխանատվություն կրեն ստեղծված իրավիճակի համար», – ընդգծել է Բաղային։
Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ Իրանը որոշումներ է կայացնում իր ազգային շահերից և անվտանգությունից ելնելով։
«Մենք երբեք թույլ չենք տվել և թույլ չենք տա ԱՄՆ-ին որոշել պատերազմի և խաղաղության ժամանակը։ Երբ մեր ազգային շահերը պահանջեն, մենք կպաշտպանվենք։ Երբ մենք կարծենք, որ դիվանագիտությունը ծառայում է մեր ազգային շահերի պաշտպանությանը, մենք կօգտագործենք այս գործիքը», – հավելել է նա։


