28 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիայում մեկ ամսում երեք թանգարան են կողոպտել

Ֆրանսիայում մեկ ամսում երեք թանգարան են կողոպտել

Մեկ ամսվա ընթացքում Ֆրանսիայում թանգարանների երեք խոշոր կողոպուտ է արձանագրվել։ Հուլիսին Տարն, Կոտ դ’Օր և Բուն Հռենոս դեպարտամենտներից գողացված իրերի ընդհանուր արժեքը գնահատվում է միլիոնավոր եվրո․ հաղորդում է Le Parisien-ը։

Հրապարակման համաձայն՝ հուլիսի 1-ին Տարն դեպարտամենտի Մոնտանայի հնագիտական կենտրոնից մ.թ.ա. 50 թվականին թվագրվող մոտ 40 մետաղադրամ է գողացվել 15 րոպեից էլ պակաս ժամանակում։ Վնասը գերազանցել է 120,000 եվրոն։

Չորս օր անց գողերը Վենժան-սյուր-Մոդերի Լալիք թանգարանից գողացել են 27 զարդ։

Նրանք կոտրել են վեց ցուցափեղկ՝ պատճառելով 4,5 միլիոն եվրոյից ավելի վնաս։

Հուլիսի 24-ին տեղի է ունեցել ևս մեկ կողոպուտ. Շատիյոն-սյուր-Սենի թանգարանից գողացվել է անգին համարվող ոսկե վզնոց՝ մ.թ.ա. 5-րդ դարի «Վիքսի տիկինը»։ Թերթի տվյալներով՝ կասկածյալներից մեկն արդեն ձերբակալվել է։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026